Մատչելիության հղումներ

Այս գիշեր Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել


Այս գիշեր օդային տագնապ է հայտարարվել ողջ Ուկրաինայում, այդ թվում՝ առաջնագծից հեռու արևմտյան շրջաններում։

Հետևանքների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան։

Ռուսաստանի Բելգորոդի շրջանի ղեկավարի խոսքով՝ վերջին 24 ժամում Ուկրաինայից զանգվածային գնդակոծության է ենթարկվել շրջանի տարածքը և, մասնավորապես, շրջկենտրոնը։

Բելգորոդ, 6-ը հունիսի, 2023թ․
Բելգորոդ, 6-ը հունիսի, 2023թ․

Այս գիշեր երեք մարդ վիրավորվել է, նրանք գտնվում են հիվանդանոցում, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հերքել են, որ կրակում են ռուսական տարածքի վրա։

XS
SM
MD
LG