Մատչելիության հղումներ

ՌԴ Բելգորոդի մարզում այրվում է էներգետիկ օբյեկտներից մեկը, տուժածներ չկան


Ռուսաստանի Բելգորոդի մարզում այրվում է էներգետիկ օբյեկտներից մեկը, հայտնել է Ուկրաինային սահմանակից շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նա չի հստակեցրել, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։

Նախնական պատճառը անօդաչու թռչող սարքից պայթուցիկի արձակումն է։

Գլադկովի խոսքով՝ ոչ ոք չի տուժել, սպառողների էլեկտրամատակարարումը չի խաթարվել։

XS
SM
MD
LG