Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան Բելգորոդի շրջանում գնդակոծությունները շարունակվում են


Ուկրաինային սահմանակից ռուսաստանյան Բելգորոդի շրջանի Շեբեկինո քաղաքում գնդակոծությունները շարունակվում են, այս մասին հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղից ստացվող տվյալները:

Այսօր ավելի վաղ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ Շեբեկինոյի ավաններից մեկի՝ Մասլովա Պրիստանի ճանապարհին գնդակոծության հետևանքով երկու կին է զոհվել, ևս երկու մարդ վնասվածքներ են ստացել։ Ռուսաստանցի պաշտոնյան գնդակոծության համար մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին։

Ուկրաինայի իշխանություններն էլ հայտարարել են, որ վեցերորդ օրն անընդմեջ Կիևը շարունակում է ռուսական օդային ուժերի թիրախում մնալ, անցած գիշեր հրթիռակոծության հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, տուժել է երկու մարդ՝ տարեց տղամարդ և 11-ամյա տղա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG