Մատչելիության հղումներ

Կրեմլն ակնկալում է ռուս-թուրքական ծրագրերի իրականացման «բարձր դինամիկայի» շարունակություն


Կրեմլն ակնկալում է, որ Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո ռուս-թուրքական, այդ թվում՝ էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման բարձր դինամիկան կշարունակվի։

Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Արդեն բավականին բարձր դինամիկա կա մեր համատեղ նախագծերի իրականացման գործում: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի, քանի որ դրված նպատակներն իսկապես շատ հավակնոտ են»,- ասել է Պեսկովը:

XS
SM
MD
LG