Մատչելիության հղումներ

Թմրամիջոցի մաքսանենգության գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել


.
.

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու գործով քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Մ.Պ-ի (Միհրան Պողոսյան), նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ, տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Ըստ հաղորդման՝ վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մայիսի 17-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց մեկ տոննա կոկաինի ներմուծումը բացահայտելու մասին։ Այս հայտարարությունից գրեթե մեկ շաբաթ անց ԱԱԾ-ն բացահայտեց նաև թմրանյութը ներկրած ընկերության անունը և հայտնեց միայն մեկ հոգու ձերբակալության մասին։ Ձերբակալվածը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ առնչվող «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետն էր։

XS
SM
MD
LG