Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը և մաքսավորներն այսօր հայտարարել են, որ ավելի քան 2,7 տոննա բարձր մաքրության կոկաին են առգրավել Ջոյա Տաուրո նավահանգստում։
Ըստ ANSA գործակալության՝ թմրանյութը թաքցվել է 78 տոննա բանան տեղափոխող սառնարանային երկու կոնտեյներում: Բեռը հայտնաբերվել է Էկվադորից ժամանած նավի վրա և վրացական Բաթումի նավահանգստով պետք է տեղափոխվեր Հայաստան։