Մայիսի 30-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցելու է «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ին։
Ըստ ԱԽ գրասենյակի՝ ֆորումի շրջանակներում Գրիգորյանը նաև պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հանդիպումը գրեթե մեկ տարի առաջ էր՝ 2022-ի սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում։ Վաշինգտոնյան հանդիպումից հետո Գրիգորյան-Հաջիև հեռակա բանավեճ սկսվեց․ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ։ Հաջիևը «կեղծիք» որակեց Գրիգորյանի հայտարարությունը։ «Ես զարմանում եմ, որ հերքվում է փաստված բանը», - արձագանքեց ՀՀ ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանն ու Հաջիևը բացի վաշինգտոնյան այս հանդիպումը 2022-ին երեք անգամ հանդիպել են Բրյուսելում՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ: