Մատչելիության հղումներ

Հաջիևը հերքում է Գրիգորյանի հայտարարությունը


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «կեղծիք» է որակել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ համաձայնության գալու վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը։

Ըստ Հաջիևի՝ հայկական կողմը խեղաթյուրում է երկու պաշտոնյաների վաշինգտոնյան քննարկման էությունը։

Գրիգորյանը երեկ հայտարարել էր՝ Հաջիևի հետ համաձայնել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը քննարկելու համար միջազգային մեխանիզմ ստեղծել։

Ադրբեջանի նախագահի օգնականը, արձագանքելով Գրիգորյանին, կրկնել է Բաքվի պնդումը, թե իրենք այս հարցը որևէ երկրի հետ չեն քննարկելու՝ «սա Ադրբեջանի ներքին գործն է»:

XS
SM
MD
LG