Մատչելիության հղումներ

Բրյուսելում կայացել է Կլաարի, Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումը


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև

Այսօր Բրյուսելում կայացել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:

«Այսօր Բրյուսելում Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ լավ և բովանդակային քննարկում ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, Եվրամիության ներգրավվածության հարցերով», - Թվիթերում գրել է Կլաարը:

Հայկական և ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հանդիպման վերաբերյալ առայժմ չեն հաղորդում:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի միջև երկու հանդիպում է կայացել այս տարվա գարնանը, ամռանը նախատեսված հանդիպումները պաշտոնական Բաքուն երկու անգամ հետաձգել էր:

XS
SM
MD
LG