Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին բերման ենթարկված զինծառայողներ Հարութ Յուրիկի Հովակիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչություն և ապօրինի մաքսանենգություն հոդվածով։
Մայիսի 26-ին ադրբեջանական կողմը հայտնել է, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, երկու հոգի ձերբակալվել է: Հայկական կողմը հերքելով դիվերսիոն փորձի մասին տեղեկությունը՝ նշել է. «Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»: