Մատչելիության հղումներ

Հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ չի կատարել. ՀՀ ՊՆ


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, թե սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել։

Ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ, իրենց աղբյուրներին հղում տալով, քիչ առաջ գրել էին, թե ադրբեջանական զինուժը Զանգելանի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխել, երկու հոգի ձերբակալվել է։

Հայկական կողմը բացարձակ սուտ է որակում դիվերսիայի մասին տեղեկատվությունը։ Ռազմական գերատեսչությունը, սակայն, իր հաղորդագրությունում չի անդրադառնում երկու զինվորականի հնարավոր գերեվարմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG