Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ հաղորդագրության քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
Մայիսի 26-ին ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ, իրենց աղբյուրներին հղում տալով, գրել էին, թե ադրբեջանական զինուժը Զանգելանի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխել, երկու հոգի ձերբակալվել է։ Հայկական կողմը հերքել էր դիվերսիայի մասին տեղեկատվությունը։ ՊՆ-ը, սակայն, իր հաղորդագրությունում չի անդրադարձել երկու զինվորականի հնարավոր գերեվարմանը։