Միացյալ Նահանգները չի բացառում Վրաստանի դեմ «հավելյալ քայլերի» կիրառումը՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների վերականգնման դեպքում։ Այս մասին երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«Արևմտյան ողջ հանրությունը այժմ Ռուսաստանի Դաշնությունից որոշակի հեռավորություն է պահպանում, և մենք կարծում ենք, որ այժմ այդ երկրի հետ համագործակցությունն ընդլայնելու լավագույն պահը չէ», - հայտարարել է Պատելը։ Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները վերականգնվեն, ապա դա «լուրջ մտահոգության տեղիք կտա»։