«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարց օրակարգում չկա:
Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձակել է Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության արգելքը և զբոսաշրջային ընկերություններին հասցեագրված Վրաստանի ուղղությամբ ուղևորությունների փաթեթների վաճառքից զերծ մնալու հանձնարարականը չեղարկելու հրամանագիր:
Դրանից հետո մի շարք ռուսական և վրացական լրատվամիջոցներ սկսել են քննարկել նաև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը:
«Երկաթուղային հաղորդակցության թեման չի քննարկվում, մեր որոշումներն ընդունվում են այն սկզբունքից, թե որքանով կհամապատասխանեն ազգային շահերին, այսօր նման հարց օրակարգում չկա»,- ասել է Կոբախիձեն: