Մատչելիության հղումներ

Բաքուն հակադարձում է Ֆրանսիայի արտգործնախարարին


Պաշտոնական Բաքուն կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին զերծ մնալ «սադրիչ և հրահրիչ հայտարարություններից»։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի կողմից France Inter ռադիոկայանի եթերում հնչեցրած հայտարարությունները։

Այդ հարցազրույցում ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը Լեռնային Ղարաբաղը բնութագրել էր որպես Ադրբեջանի ներսում գտնվող անկլավ, իսկ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը որպես այդ անկլավի շրջափակման դրսևորում։

«Ցանկանում են հիշեցնել ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանը «Լաչին» հսկիչ-անցագրային կետը ստեղծել է իր ինքնիշխան տարածքում և հայազգի բնակիչները արդեն իսկ սկսել են օգտվել այդ անցակետից՝ հատելով այն երկու ուղղություններով», -հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

Ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Շուշի-Քարինտակ հատվածը, այժմ նրանց փոխարինել են ուժայինները։

XS
SM
MD
LG