Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դաշնակիցներն աշխատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վրա


ԱՄՆ-ը, Եվրոպան և Ուկրաինայի մյուս առանցքային դաշնակիցներն աշխատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վրա: Առաջարկները ներառում են Ռուսաստանի տարածքով ապրանքների տարանցման արգելք, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նոր պատժամիջոցների հիմնական նպատակը, ըստ գործակալության, Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարն է։ Այդ ջանքերը ներառում են նաև այլ երկրների նկատմամբ դիվանագիտական ճնշումները, հիմնական ապրանքների մոնիթորինգի ընդլայնումը և այն ընկերությունների նկատմամբ վերահսկողության սահմանումը, որոնք կարող են օգնել Մոսկվային շրջանցել սահմանափակումները, նշում է հրատարակությունը։

ԱՄՆ-ը և Ճապոնիան առանձին պատժամիջոցներ են պատրաստում Մոսկվայի դեմ: Կանադան դիտարկում է պատժամիջոցներ սահմանելու հարցը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին և պաշտպանական արդյունաբերությանը: Թեև կողմերը նախատեսում են առանձին-առանձին պատժամիջոցներ կիրառել, սակայն ակնկալվում է, որ նրանք կհամակարգեն իրենց գործողությունները։

Ծրագրերը կհրապարակվեն այս ամսվա վերջին Ճապոնիայում կայանալիք Մեծ յոթնյակի առաջնորդների հանդիպման ժամանակ:


XS
SM
MD
LG