Մատչելիության հղումներ

Չեխիան պատժամիջոց է սահմանել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի նկատմամբ


Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է «Մեծն Պետրոսի» անվան հրթիռակիր հածանավ, արխիվ:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է «Մեծն Պետրոսի» անվան հրթիռակիր հածանավ, արխիվ:

Չեխիան պատժամիջոց է սահմանել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի (Վլադիմիր Գունդյաևի) նկատմամբ: Նա դարձել է չեխական ազգային պատժամիջոցների ցանկում հայտնված առաջին ռուսաստանցին:

«Կիրիլն օգտագործում է Ռուսաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդի դիրքը Ռուսաստանի ագրեսիան քարոզների և հանրային ելույթների միջոցով արդարացնելու և բացատրելու նպատակով»,- ասվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության այսօրվա հաղորդագրությունում:

Պատժամիջոցները ենթադրում են երկիր այցելելու, ինչպես նաև ֆինանսական գործառույթներ իրականացնելու արգելք և ցանկացած տեսակի գույքի սառեցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG