Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին երկուշաբթի երեկոյան հրապարակած հերթական տեղեկագրում:
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, զոհեր և վիրավորներ չկան», - ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ: