Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Ասկերանի շրջաններում անցած մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին ասված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության երեկ երեկոյան հրապարակած տեղեկագրում։
Ըստ հաղորդագրության՝ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննում է փաստերը:
Գերատեսչությունը հավելում է, որ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: