Մատչելիության հղումներ

Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԼՂ ոստիկանություն


Լուսանկարը՝ Արցախի ոստիկանության
Լուսանկարը՝ Արցախի ոստիկանության

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում է Արցախի ոստիկանությունը։

Ըստ ոստիկանության՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում։

«Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում՝ հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության երեկ երեկոյան հրապարակած տեղեկագրի՝ ռուս խաղաղապահներն արձանագրել են հրադադարի խախտում Մարտակերտի և Ասկերանի շրջաններում։

XS
SM
MD
LG