ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում զգոն մնալ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու շարունակվող վտանգի նկատմամբ:
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները պետք է շարունակեն զգոն մնալ այն նշանների նկատմամբ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում պատերազմի «կառավարվող» սրման ժամանակ, երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։
Շերմանը այս նախազգուշացումն արել է՝ բացելով ՆԱՏՕ-ի սպառազինությունների վերահսկման ամենամյա համաժողովը, որն այս տարի առաջին անգամ տեղի է ունենում Հյուսիսային Ամերիկայում։ Առաջին նման համաժողովը տեղի է ունեցել 2004 թվականին:
Պուտինի հայտարարությունը, ով մարտի 25-ին ասել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է մարտավարական միջուկային զենք տեղակայել հարևան Բելառուսում, «այդ սպառնալիքը կառավարելի կերպով օգտագործելու փորձ է», - ասել է Վենդի Շերմանը:
Մարտավարական միջուկային զենքերը նախատեսված են մարտի դաշտում հաջողության հասնելու կամ կոնկրետ ռազմական թիրախների դեմ օգտագործելու համար: