Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է անում վերանայել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու որոշումը


Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ
Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ

Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է արել վերանայել Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշումը:

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ «այս համաձայնությունը Եվրոպայում սպառազինությունների վերահսկման և ռազմավարական կայունության միջազգային ճարտարապետության էրոզիայի լրացուցիչ տարր է»։

Շաբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» ծրագրին տված հարցազրույցում ասել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ պայմանավորվել է «մոտ ապագայում» Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենք տեղակայելու մասին։ Միաժամանակ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք չի փոխանցում Բելառուսին։

XS
SM
MD
LG