Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակման մասին, այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նա նշել է, որ բալիստիկ հրթիռների արձակման մասին նախկինի պես տեղեկացվում է ԱՄՆ-ին։ Նման պայմանավորվածություն կա 1988-ին ստորագրված պայմանագրով։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Աստրախանի շրջանից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել, որի ուսումնական մարտական մասը հաջողությամբ խոցել է Ղազախստանի զինավարժարանի պայմանական թիրախը։