Ռուսաստանը սկսել է Աբխազիայի տարածքով Թուրքիա բեռնափոխադրումները։ Վրաստանի տարածքով տարանցման փաստը հաստատել է Աբխազիայի մաքսային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալիաս Լաբախուան։
«Վերջերս 62 կոնտեյներից բաղկացած գնացք է ժամանել ։ Դա Ռուսաստանի Դաշնությունից Թուրքիա ապրանքների փոխադրում էր։ Գնացքն անցել է առանց ուշացումների», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է աբխազ պաշտոնյան և հավելել, որ «սա առաջին ծիծեռնակը չէ, եղել են նաև այլ տարանցումներ, բայց ավելի փոքր բեռներով»:
«Աբխազիայի և Ռուսաստանի ղեկավարությունների միջև պայմանավորվածության համաձայն՝ կողմերը պետք է ապահովեն ապրանքների անարգել տարանցումն իրենց պետությունների տարածքներով», - նշել է Լաբախուան:
Պաշտոնական Թբիլիսին այս տեղեկատվությունը դեռևս չի մեկնաբանել: Երկաթուղային այս ճանապարհով բեռնափոխադրումների հարցը քննարկվում է տարիներ շարունակ, սակայն Թբիլիսին ընդդիմանում էր՝ Վրաստանի տարածքների, այդ թվում՝ Աբխազիայի օկուպացիայի պատճառաբանությամբ: