Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե մոտ ժամանակներս Մոսկվայում կկայանա Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։
«Հստակ օրը դեռ հայտնի չէ, քննարկումներ են ընթանում», - «Ինտերֆաքս»-ին ասել է դիվանագիտական աղբյուրը, հավելելով, թե ժամկետների հարցում հստակեցում են սպասում թուրք և սիրիացի գործընկերներից։
Անցած ամիս էլ երեք երկրների պաշտպանության նախարարներն էին հանդիպել, կրկին՝ Մոսկվայում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել էին «Սիրիայի տարածքում ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերը»։
«Անհրաժեշտ է շարունակել այս ձևաչափով երկխոսությունը՝ արաբական այդ երկրում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար», - հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։