Ռուսական զորքերը ապրիլի 2-ին հրթիռային հարձակում են գործել Դոնեցկի շրջանի վրա, հայտնում են Ուկրաինայի իշխանությունները։ Կան զոհեր և վիրավորներ, վնասվել են բազմահարկ շենքեր և մասնավոր տներ։
Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում ռուսական բանակի գնդակոծության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել, հայտնել է շրջանի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Երմակը պնդում է, որ Կոնստանտինովկայի գնդակոծությունն իրականացվել է բազմաթիվ հրթիռային կայաններից և կասետային զինամթերքից։