Մատչելիության հղումներ

Կիևը դատապարտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահությունը


«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահությունը ապտակ է միջազգային հանրությանը»,- Թվիթերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Ուկրաինացի պաշտոնյան նույն գրառման մեջ կոչ է արել ԱԽ-ի գործող անդամներին կասեցնել նախագահությունը չարաշահելու Ռուսաստանի փորձերը։

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը ստանձնում է ապրիլի 1-ից։ Կառույցը կոչված է ապահովել միջազգային խաղաղություն և անվտանգություն, դրա լիազորությունները ներառում են խաղաղապահ գործողությունների հաստատումը, միջազգային պատժամիջոցների սահմանում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Չինաստանը։

XS
SM
MD
LG