Մատչելիության հղումներ

ԵՄ քննարկում է Ուկրաինային ևս 2 միլիարդ եվրո տրամադրելու հարցը


ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն այսօր Բրյուսելում մեկնարկած գագաթաժողովի ընթացքում քննարկում են Ուկրաինային ռազմական օգնության հերթական չափաբաժնի տրամադրումը ֆինանսավորելու հարցը։

Նախատեսվում է, մասնավորաբար, Կիևին ևս 2 միլիարդ եվրո տրամադրել հրետանային արկեր գնելու նպատակով։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սակայն նշել է, որ մինչ այս պահը դաշինքի անդամ պետությունների միջև որոշակի տարաձայնություններ կան այս հարցում։

«Հուսով եմ, որ այսօր դրանք հնարավոր կլինի հաղթահարել, և մենք ավարտին կհասցնենք այս հարցով համաձայնագրի մշակումը», - նշել է Բորելը։

XS
SM
MD
LG