Մատչելիության հղումներ

Սլովակիան հավանություն է տվել Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչներ փոխանցելու առաջարկին


ՄիԳ-29 կործանիչներ
ՄիԳ-29 կործանիչներ

Սլովակիայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչներ փոխանցելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերը։

Սլովակիան այսպիսով դարձավ երկրորդ երկիրը, որը պաշտոնապես հաստատեց Ուկրաինային կործանիչների փոխանցումը։

Նախօրեին Լեհաստանի նախագահը ևս հայտարարարել էր Կիևին 4 ՄիԳ-29 նվիրաբերելու պատաստակամության մասին։ Ժամկետների մասին Անջեյ Դուդան չէր հայտնել։

Սլովակիան ՄիԳ-29-ը փոխարինում է ամերիկյան F-16-ով, մինչ դրանք ստանալը, երկրի օդային տարածքում պարեկություն կիրականացնեն հարևան Չեխիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG