Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի քննիչ հանձնաժողովը ռազմական հանցագործություն է որակում Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների տեղափոխումը


Ուկրաինա - Երեխաներ Կիևի արվարձաններից մեկում, հունվար, 2023թ.
Ուկրաինա - Երեխաներ Կիևի արվարձաններից մեկում, հունվար, 2023թ.

ՄԱԿ-ի քննիչ հանձնաժողովը Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաներին իր տարածք տեղափոխելը ռազմական հանցագործություն է որակել։

Երեկ հրապարակված զեկույցում ընդգծվում է, որ միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է, մի քանի հազվադեպ բացառություններով, երեխաների տարհանումը զինված հակամարտության որևէ մեկի կողմից:

Հանձնաժողովն արդեն մի քանի ամիս աշխատում է Ուկրաինայում: Հանձնաժողովի ղեկավար, նորվեգացի դատավոր Էրիկ Մյոսեն մամուլի ասուլիսում հայտնել է, որ գործընկերների հետ մանրամասն ուսումնասիրել է Դոնեցկի, Խարկովի և Խերսոնի մարզերից 4-ից մինչև18 տարեկան 164 երեխաների գործերը։ Ինչպես գրում են հանձնաժողովի անդամները զեկույցում, երեխաները և ծնողները պատմել են, որ ռուսական սոցիալական ծառայությունները երեխաներին ասել են, թե նրանց փոխանցելու են ռուս ընտանիքներին: Ուկրաինացի երեխաները «լուրջ մտավախություն են հայտնել», որ իրենց ընդմիշտ կբաժանեն հարազատներից:

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ փետրվարի դրությամբ ռուսները երկրից դուրս են բերել 16 հազար 221 ուկրաինացի երեխայի (ՄԱԿ-ի հանձնաժողովն ասում է, որ չի կարող հաստատել այս թիվը): Ուկրաինան բազմիցս դա անվանել է հանցագործություն և ձգտում է վերադարձնել երեխաներին:

Ռուսաստանի երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովան անցյալ տարի հայտարարեց, որ ինքն էլ իր ընտանիք Մարիուպոլից մի երեխայի է վերցրել, իսկ ավելի ուշ ասաց, թե երեխաներին հաջողությամբ սովորեցնում են սիրել Ռուսաստանը:

XS
SM
MD
LG