Մատչելիության հղումներ

Մարիուպոլից Ռիվնե. Մի ընտանիքի պատմություն


Մարիուպոլ, 22-ը մարտի, 2022թ․
Մարիուպոլ, 22-ը մարտի, 2022թ․

Արևմտյան Ուկրաինայի Ռիվնե քաղաքում գտնվող արտադրամասում աշխատանքը շարունակվում է բնականոն հունով, թեև արհեստավորներից շատերը մեկնել են պատերազմ։

«Մեր ընկերությունում թափուր մնացած աշխատատեղերից հինգն այժմ զբաղեցնում են ներքին տեղահանված անձիք, և նրանք իսկապես բարձրակարգ մասնագետներ են», - ասում է Ռիվնեի համայնքային ընկերության տնօրեն Անդրի Կարաուշը։

Նախքան պատերազմը Մաքսիմ Կուդրյաշովն աշխատում էր Մարիուպոլի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում, իսկ հիմա՝ Ռիվնեում:

«Հիմա նորից, ես վերջապես նորմալ երազներ եմ տեսնում։ Մինչ այդ, շուրջ մեկ ամիս ես միայն մղձավանջեր էի տեսնում, որտեղ ես փախուստի էի դիմում», - պատմում է Մարիուպոլից տեղահանված Մաքսիմ Կուդրյաշովը։

Մարիուպոլ
Մարիուպոլ

Ռուսական զինուժի կողմից գրավված Մարիուպոլում մեկ ամիս ապրելուց հետո Մաքսիմը՝ իր կնոջ՝ Լյուդմիլայի, յոթամյա դստեր՝ Լիզայի, և ընտանի նապաստակի հետ կարողացել է լքել իր հարազատ քաղաքը։

«Մեր աղջիկը նապաստակին գրկած, վերմակով ծածված երաժշտություն էր լսում ճանապարհին։ Նապաստակն իրոք շատ օգնեց նրան։ Մենք նրա գլխին ականջակալներ էինք դրել, որ չլսի պայթյունները։ Հետո նույն կերպ թաքնվում էինք նկուղում», - պատմում է Մարիպուլից տեղահանված Լյուդմիլա Կուդրյաշովան։

Փոքրիկ Լիզային սփոփող նապաստակը Կուդրաշովների հետ անցել է դեպի արևմտյան Ուկրաինա տանող բոլոր անցակետերը։

«Մեր մեքենայի վրա սպիտակ ժապավեններ էին փակցված՝ «երեխաներ» մեծ գրությամբ։ Թեև երևում էր, որ գրկիս երեխա կար՝ նրանք միևնույն է կրակեցին իմ ուղղությամբ», - հավելում է Լյուդմիլա Կուդրյաշովան։

Մաքսիմն ու Լյուդմիլան մեկ ամիս մնացել էին օկուպացված Մարիուպոլում, քանի որ Լյուդմիլայի տարեց մայրը ծանր հիվանդ էր և խնամքի կարիք ուներ։ Այնուհետև՝ ստիպված ծանր որոշում են կայացրել և փախուստի դիմել՝ տեսնելով, թե ինչպես է ռուսական զինուժը տուն առ տուն ավերակների վերածում իրենց թաղամասը։

«Մարդիկ չէին հասցնում լքել շենքերը։ Նրանք լաց լինելով ցած էին նետվում յոթերորդ, ութերորդ և իններորդ հարկերից... մարդիկ իրենց դուրս էին նետում պատուհաններից, քանի որ նրանց տներն այրվում էին և մենք ոչնչով չէինք կարող օգնել», - պատմում է Լյուդմիլա Կուդրյաշովան։

Լյուդմիլայի մայրը մահացել է Մարիուպոլում։ Նրա մարմինը հողին են հանձնել հարևանները՝ իրենց տան բակում։ Ռիվնեում հարաբերական ապահովություն գտած այս ընտանիքը անցյալում է թողել պատերազմական վախերի և տագնապների մի մասը:

«Դաշնամուր նվագելով հետաքրքրվեցի մեկ տարի առաջ և սինթեզատոր գնեցի: Իմ հեղինակած ստեղծագործություններից մեկը կոչվում է «Ծովի մեղեդի»։ Ես այն մոնտաժել եմ մեր՝ Ազովի ծովի կադրերի հետ, որը կառամատույցից է նկարահանվել: Երբ պատերազմը սկսվեց և ամեն ինչ մոխրի վերածվեց ու ավերվեց, այս տեսանյութն ինձ համար դարձավ քաղաքին հրաժեշտ տալու պես բան. Ես այն երբեմն դիտում եմ, երբ կարոտում եմ այնտեղի մեր կյանքը, ամեն ինչ», - տխրությամբ պատմում է է Մաքսիմ Կուդրյաշովը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG