Ադրբեջանցիներն այսօր ևս թույլատրել են Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի մեքենաների երթևեկությունը Լաչինի ճանապարհով։ APA գործակալությունը հաղորդում է, որ Ստեփանակերտից դեպի Լաչին ուղղությամբ խաղաղապահ զորակազմի 5 բեռնատար է անցել և մեկ մարդատար ավտոմեքենա։
Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով Շուշիի տակ փակել են Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ճանապարհը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները, բայց նրանք քայլեր չեն ձեռնարկում այն բացելու համար։ Ադրբեջանցիները թույլատրում են ռուս խաղաղապահների մեքենաների երթևեկությունը, իսկ մեկուսացված Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը խորանում է։