Մատչելիության հղումներ

Երևանը և Ստեփանակերտը հերքում են հրադադարի խախտումների մասին Բաքվի հաղորդումը


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են երեկ և այս գիշեր հայ - ադրբեջանական սահմանին և Արցախում հայկական կողմից հրադադարի խախտումների մասին Բաքվի հաղորդումը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերը գնդակոծել են Դաշքեսանի, Քելբաջարի և Գեդաբեկի շրջանի մի շարք գյուղերի ուղղություններով, իսկ Արցախի Պաշտպանության բանակը՝ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: «Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկել», - ասված է պաշտոնական Բաքվի հաղոդագրությունում:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության լրատվականի հաղորդագրությունում:

Երեկ Շուշիի ուղղությամբ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կրակ բացելու մասին պնդումն էլ նույն կերպ՝ հերթական ապատեղեկատվություն է որակել Արցախի պաշտպանական գերատեսչությունը և հիշեցրել կիրակի առավոտյան տեղի ունեցած արյունալի իրադարձությունները:

XS
SM
MD
LG