Այսօր Նյու Դելիում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը։
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լավրովը Միրզոյանին հարցրել է, թե երբ է նա ժամանել Հնդկաստան, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ նախորդ օրը: Հաղորդվում է, որ Միրզոյանը Նյու Դելիում կմնա մինչև մարտի 3-4-ը։
Երկու նախարարների հանդիպումը շարունակվել է առանց մամուլի։
Նյու Դելիում G20-ի միջոցառումներից առաջ Լավրովն այցելել էր Բաքու, որտեղ հանդիպել էր իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։