«Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարները Նյու Դելիում գումարված համաժողովում համաձայնության չեն եկել Ուկրաինայի հակամարտության հարցում:
«Մեծ քսանի» համաժողովի մասնակիցների գերիշխող մեծամասնությունը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, սակայն, ըստ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից առարկություններ են ներկայացվել:
«Կային հարցեր, որոնք, անկեղծ կասեմ, առնչվում էին Ուկրաինային, դրանց շուրջ եղել են տարաձայնություններ, որոնք մենք չկարողացանք հաղթահարել», - ասել է Ջայշանկարը: