ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին այսօր ընդունել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Կառավարության հաղորդմամբ՝ դեսպանն ու վարչապետն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-թուրքական գործընթացին և այլ հարցերի:
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանն ու Արմեն Գրիգորյանը, ըստ ԱԽ գրասենյակի, մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ՝ կարևորելով ժողովրդավարությունը՝ որպես տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանող գործոն:
Դեսպան Քվինը կարևորել է տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը, փոխանցում է ԱԽ քարտուղարի գրասենյակը։
ԱՄՆ Սենատը Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատեց 2022-ի դեկտեմբերի վերջին։ Միացյալ Նահանգները դեսպաններ սովորաբար նշանակում է երեք տարի ժամկետով։