Մատչելիության հղումներ

Եվս 8 հիվանդ այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստան


Արցախից 8 անձինք այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, 5 բուժառուներ էլ, ովքեր ուղեգրվել էին Հայաստան բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Արցախի պետական բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխաներ գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, «Հանրապետական բժշկական կենտրոնում» 7 բուժառուներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 113 հիվանդ։

Արդեն 72-օր Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

XS
SM
MD
LG