Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ում ԱՄՆ և Ադրբեջանի դեսպանները քննարկել են Լաչինի միջանցքի հարցը


ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիան Սմիթ, արխիվ
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիան Սմիթ, արխիվ

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ներկայացուցիչներ Ջուլիան Սմիթը և Ջաֆար Հուսեյնզադեն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։

Ինչպես Թվիթերում գրել է Հուսեյնզադեն, մտքեր են փոխանակվել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության, միջազգային խաղաղության և անվտանգության մեջ ներդրման, ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ:

«Մենք քննարկել ենք հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս իրականացված միտումնավոր ահաբեկչությունը։ Այդ առումով ես ողջունում եմ ԱՄՆ պաշտոնյաների կողմից անվերապահ և օպերատիվ աջակցությունը Ադրբեջանին», - հայտարարել է Հուսեյնզադեն:

XS
SM
MD
LG