Արցախից 6 հիվանդ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան։
Մինչ օրս, ըստ Արցախի առողջապահության նախարարության, Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 76 հիվանդ։
Նախարարությունը նշում է, որ իր ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոնում» 9 բուժառուներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Արդեն 58 օր Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։