Երկուշաբթի օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում հասել է 3 հազար 381-ի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման մարմնին:
Ժամեր առաջ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում և Սիրիայում աղետի զոհերի թիվը համապատասխանաբար 2 հազար 921 և 1444 էր, վիրավորներինը՝ 16 հազար և 3 հազար 531: