Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ 7-օրյա սուգ է հայտարարել: Պետական դրոշները պետք է կիսով չափ իջեցված լինեն մինչև փետրվարի 12-ի մայրամուտը:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Օրհան Թաթարը փետրվարի 6-ին երեկոյան հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազար 300-ը, վնասվածք է ստացել առնվազն 13 հազար 200 մարդ:
Հարևան Սիրիայում զոհվել է մոտ1440 մարդ: