Ուրբաթ առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը, անվտանգության ևս երկու աշխատակիցներ վիրավորվել են, հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
«Հունվարի 27-ին, Բաքվի ժամանակով ժամը 08:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կալաշնիկովի ինքնաձիգով զինված անձը սպանել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության, զինված հարձակումը հետ մղելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության ևս երկու աշխատակիցներ, նրանց վիճակը բավարար է։
«Ներկայումս կատարվում է հարձակման հետաքննություն», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։