Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր ասել է, թե Ստոկհոլմում օրերս տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո անիմաստ է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ անցկացնել եռակողմ հանդիպում ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը քննարկելու համար:
«Ներկայիս հանգամանքներում այդ հանդիպումն իմաստ չի ունենա։ Ո՞րն է այս եռակողմ քննարկումների մեխանիզմի նպատակը։ Մենք համաձայնագիրը դնում ենք սեղանի վրա և անցնում դրա յուրաքանչյուր հոդվածով ու ստուգում, թե ինչ են արել Ֆինլանդիան և Շվեդիան այս ճանապարհին: Բայց ստեղծված իրավիճակը ստվերելու է գործընթացը, դրա համար էլ մենք հետաձգեցինք հանդիպումը, այն առողջ մթնոլորտում չէր անցնի»,- ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնն ասել է, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում կցանկանար վերականգնել երկխոսությունը Թուրքիայի հետ: