Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը դիմել է ԱԺ նախագահին, որ համաձայնություն տան քրեական հետապնդում սկսել Օհանյանի նկատմամբ

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր երեք միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Դատախազությունը մասնավորապես նշել է, որ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք։

Ազգային ժողովն արդեն ստացել է դատախազության դիմումը։

Քրեկան գործեր կան հարուցված նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի, խմբակցությունը լքած Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են ընտրական հանցագործության համար։

​
XS
SM
MD
LG