Մատչելիության հղումներ

Արցախի պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակներ կմատակարարվեն խանութներին


Արցախի բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին: Այս մասին այսօր ասվել է պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում, հայտնում են նրա գրասենյակից:

Պետնախարարը կարևորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից:

Արցախն աշխարհին կապող ճանապարհը մնում է փակ արդեն 23 օր: 120 հազար մարդ բլոկադայի մեջ է, իսկ պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, թե իբր ճամփան բաց է հումանիտար բեռների համար։

XS
SM
MD
LG