Մատչելիության հղումներ

Անկարան «շատ առաջարկներ ունի» հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով. Կլաար


Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ կարճատև հանդիպումից հետո հայտարարել է, թե Անկարան «շատ առաջարկներ ունի» հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով։ Այս մասին եվրոպացի դիվանագետը գրել է Թվիթերում։

Այդ գրառման համաձայն՝ Կլաարը Ստամբուլում մասնակցել է Թուրքիայում ամեն տարի կազմակերպվող TRT World Forum-ին, որի մասնակիցները քննարկում են գլոբալ խնդիրներ։

«Ողջունում եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և այլ պաշտոնատար անձանց հետ կարճատև շփման հնարավորությունը։ Հավատացեք՝ Թուրքիան շատ առաջարկներ ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորման համար»,- համոզմունք է հայտնել Տոյվո Կլաարը առանց մանրամասներ նշելու։

Եվրամիության պաշտոնյան Ստամբուլ է մեկնել Երևանից։ Հինգշաբթի օրը վարչապետը, փոխվարչապետը, արտգործնախարարը Կլաարի հետ քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, Արցախի հայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

XS
SM
MD
LG