Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ։ Այս մասին Կլաարը գրել է Թվիթերում՝ չհստակեցնելով, թե ինչ հանդիպումներ կունենա Թուրքիայում։
Երևանում Եվրամիության պաշտոնյային երեկ ընդունել էին վարչապետը, փոխվարչապետն ու արտգործնախարարը։ Հայաստանցի պաշտոնյաները Կլաարի հետ քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, Արցախի հայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
Հատուկ ներկայացուցիչն իր երևանյան հանդիպումները առարկայական է որակել։