Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են արևելյան սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի:

Այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, նախարարության փոխանցմամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանի պաշտպանությունը «կտրականապես հերքել է» Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդումը դիրքերի գնդակոծության վերաբերյալ:

Վերջին շաբաթներին կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են կրակոցներ արձակելու մեջ: Նյոեմբերի 17-ին ադրբեջանական կողմի կրակոցից ՀՀ Պն զինծառայող է վիրավորվել։ Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել էր այս տեղեկությունը։

XS
SM
MD
LG