Ադրբեջանի զինված ուժերը այսօր՝ ժամը 20-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Հայկական կողմը կորուստներ չունի: Ըստ ռազմական գերատեսչության՝ ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանական կողմը որևէ հրապարակմամբ հանդես չի եկել:
Արդեն մի քանի օր շարունակ կողմերը միմյանց մեղադրում են կրակոցներ արձակելու մեջ:
Շաբաթ օրը նաև Արցախում էր միջադեպ եղել՝ Ասկերանի շրջանում հրադադարի խախտման հերթական դեպքն էր գրանցվել։
Խրամորթ գյուղի 45-ամյա բնակիչը վիրավորել էր ադրբեջանական զինուժի կրակոցից, երբ համագյուղացու հետ դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։