Ադրբեջանի զինված ուժերն այսօր ժամը 18:00-ից շուրջ մեկ ժամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Հայկական կողմը կորուստներ չունի, փոխանցում է ռազմական գերատեսչության խոսնակ Արամ Թորոսյանը:
Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
(Թարմացում) Ադրբեջանական կողմը ավելի ուշ հերքել է, թե կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Նախորդ օրերին ևս երկու կողմերը միմյանց մեղադրել են սահմանային կրակոցներ արձակելու համար: Ադրբեջանական կրակոցից օրերս վիրավորվել էր զինծառայող Պարույր Խաչատրյանը: